ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Մառնեուլիում հանդիպել է ԶԼՄ-ների և քաղաքացիական սեկտորի հետ
Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ազրա Զեյան Վրաստան կատարած այցի շրջանակներում վերջին հանդիպումն է անցկացրել Մառնեուլիում։ Պետքարտուղարի երկրորդ տեղակալն այցելել է «Մառնեուլի» ռադիոկայանը և տեղեկություններ լսել մեդիա կազմակերպության պատմության, աշխատանքի և մարտահրավերների մասին։

«Առաջինը, ես շատ տպավորված էի Ռադիո Մարնեուլիի և  քաղաքացիական ակտիվիստների աշխատանքով, ովքեր օբյեկտիվորեն լուսաբանում են իրադարձությունները տարածաշրջաններում: Միացյալ Նահանգները կարծում է, որ ուժեղ ժողովրդավարությունը պահանջում է քաղաքացիական մասնակցություն, բոլոր էթնիկ փոքրամասնությունների համայնքների և մարգինալացված բնակչության ընդգրկումը, և բարգավաճող ազատ և անկախ լրատվամիջոց, սակայն, որպես պետքարտուղարի տեղակալ, ես եկել եմ Վրաստան՝ փոխանցելու ԱՄՆ-ի լուրջ մտահոգությունները՝ կապված Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողությունների հետ, ներառյալ՝ այսպես կոչված  Օտարերկրյա ազդեցության օրենսդրությունը և կառավարության կողմից հովանավորվող ապատեղեկատվությունը, որը խաթարեց Վրաստանի եվրատլանտյան ուղին և ԱՄՆ-ի հետ հարաբերությունները:
Մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի բոլոր քաղաքացիների իրավունքներին և հավատում ենք, որ, ինչպես Միացյալ Նահանգները, Վրաստանի բազմազանությունը նրա ուժն է: Շատ շնորհակալ եմ
»,- «Ռադիո Մառնեուլի»-ի   հետ զրույցում ասել է Ազրա Զեյան։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հանդիպել է նաև մարդու իրավունքների պաշտպան Սամիրա Բայրամովային և կանանց իրավունքների պաշտպան Լեյլա Սուլեյմանովային։

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Վրաստան է ժամանել հուլիսի 9-ին։ Այսօր՝ հուլիսի 13-ին, Վրաստան կատարած այցի շրջանակներում նա վերջին հանդիպումն է անցկացրել Մառնեուլիում, որից հետո տեղափոխվել է Հայաստան։ Ազրա Զեյայի այցը Հայաստան կտեւի մինչեւ հուլիսի 17-ը։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․   ՝   Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები