„One Caucasus” փառատոնն այս տարի կրկին կանցկացվի
Մառնեուլիում։
Փառատոնին հնարավոր կլինի ներկա լինել օգոստոս ամսին 4 օրով։
«
Միացե՛ք մեզ „One Caucasus” 10-ամյակին։ 2024 թվականի
օգոստոսի 22-25-ը վայելեք Կովկասի ամենաոգեշնչող փառատոնի զարմանալի
փորձը: Վայելեք երաժշտությունը, արվեստը և մշակութային
գործունեությունը գեղեցիկ միջավայրում: Նշեք ամսաթիվը ձեր օրացույցում
և դարձեք այս անմոռանալի տոնի մասնակիցը: Լրացուցիչ տեղեկությունների
համար հետևեք մեզ: – գրված է „One Caucasus”-ի
ֆեյսբուքյան
էջում։
Նշենք, որ „One Caucasus” փառատոնը տարիներ շարունակ անցկացվում
է երեք երկրների սահմանամերձ Մառնեուլիի մունիցիպալիտետի Ծերակվի
գյուղում։ Նախագծին մասնակցելու համար տարբեր երկրներից գալիս են
երաժիշտներ և կամավորներ։ Նրանք ստեղծում են փառատոնային
քաղաք։
Այսպիսով, մառնեուլցիները և Հարավային Կովկասում ապրող մարդիկ ունեն
մի տարածք, որտեղ չորս օր միասին են անցկացնում։ Երիտասարդները լսում
են հաճելի երաժշտություն, հանգստանում են ընտանիքներով և ծանոթանում
իրենց հարևանների մշակույթին:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան