Ավարտվել է հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների
գրանցման չորրորդ փուլը
Մառնեուլիի 74 հանրակրթական դպրոցներ այս տարի կընդունեն մինչև 1900
առաջին դասարանցի։
Ինչպես Ռադիո «Մառնեուլ»-ին հայտնել է ռեսուրսային կենտրոնի
ներկայացուցիչ Իրմա Դավաձեն, ուսումնական հաստատություններում
գրանցման վերջին՝ ընդհանուր փուլը շարունակվել է հունիսի 27-ից
հուլիսի 12-ը։
Նրա պարզաբանմամբ՝ այս փուլում մնացած անվճար կամ նախորդ փուլերում
ազատված տեղերում հաշվառվել են այն
աշակերտները, ովքեր չեն գրանցվել
I, II և III փուլերում կամ ովքեր ցանկացել են փոխել գրանցումը։
«
Չորրորդ փուլում դպրոցը աշակերտին գրանցում է ծնողի օրինական
ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման
վրա։
Իրմա Դավաձեն պարզաբանել է նաև, որ այս տարի գործում է «Իմ առաջին
համակարգիչը» ծրագիրը, որի շրջանակներում Մառնեուլիի հանրակրթական
դպրոցներում արդեն բաժանվել է մինչև 1700 դյուրակիր համակարգիչ։
2024-2025 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 16-ին։
Լուսանկար՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան