«Մառնեուլի» հեռուստաընկերության սեփականատերը հերթական անգամ փոխվել է

«Մառնեուլի» հեռուստաընկերության սեփականատերը 4 ամսում երկու անգամ փոխվել է։

Թոռնիկե Չաբալոշվիլին դարձել է ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը, իսկ նախկին սեփականատեր Զազա Բաբլուանին տեղափոխվել է գործադիր տնօրենի պաշտոն։

Հուլիսի 8-ին հրապարակված ձեռնարկատերերի և ոչ ձեռնարկատիրական իրավաբանական անձանց ռեգիստրից քաղվածքի համաձայն՝ Թոռնիկե Չաբալոշվիլին հեռուստաընկերությունն ամբողջությամբ գնել է Զազա Բաբլուանիից։ Գնման գումարը գնման մեջ նշված չէ։

Ըստ քաղվածքի՝ գլխավոր տնօրենն
է Թոռնիկե Չաբալոշվիլին, իսկ գործադիրը՝ Զազա Բաբլուանին։

Նշենք, որ Marneuli TV-ն այս տարի վաճառվել է երկրորդ անգամ։ Սկզբում` ապրիլի 2-ին, Զազա Բաբլուանին հեռուստաընկերությունը գնել է Շալվա Շուբլաձեից։ Արդյունքում Զազա Բաբլուանին Զվիադ Կեչակմաձեի հետ գլխավորել է հեռուստաընկերությունը։

Հեռուստատեսության կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ «Մառնեուլի» հեռուստաընկերությունը հիմնադրվել է 2006 թվականի հունիսի 1-ին որպես «Մարնեուլի» հեռուստաընկերության  սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։ Հեռուստատեսությունը Մառնեուլիում աշխատել է դեռևս մինչև սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցվելը։ Այն 25 տարի ղեկավարել է Շալվա Շուբլաձեն։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ოქტომბერი 2024 »»
30 1 2 3 4 5 6
7 8 9 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31 123