Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում նոր ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 16-ին

Մառնեուլիի դպրոցներում ուսուցումը կվերսկսվի սեպտեմբերի 16-ից։

Վրաստանի ողջ հանրակրթական դպրոցները նոր՝ 2024-2025 ուսումնական տարին կսկսեն նույն ժամանակահատվածում։

Մառնեուլիի դպրոցներն այս տարի կընդունեն մինչեւ 1900 առաջին դասարանցի։ Առաջին դասարանցիների հաշվառումը քաղաքապետարանում իրականացվել է 4 փուլով։

Մառնեուլիի ողջ տարածքում առաջին դասարանցիներին արդեն բաժանվել են նոութբուքեր, որոնք սեպտեմբերի 16-ին «Իմ առաջին համակարգիչ»-ի շրջանակներում կտրամադրվեն աշակերտներին։

Մառնեուլիում ընդհանուր առմամբ գործում է 74 հանրակրթական դպրոց։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google