Վրաստան-Չեխիա հանդիպման ցուցադրությունը կանցկացվի Մառնեուլիի
կենտրոնական հրապարակում։
Տեղական ինքնակառավարումը տարածում է տեղեկությունը և գրում, որ
հանդիպման ուղիղ հեռարձակումը քաղաքապետարանը կկազմակերպի սեպտեմբերի
7-ին, ժամը 20:00-ին։
«
Հանդիպման ուղիղ հեռարձակումը կազմակերպելու է Մառնեուլիի
քաղաքապետարանի ինքնակառավարումը։ Եկեք միասին երկրպագենք Վրաստանի
հավաքականին»։ - գրում է տեղական ինքնակառավարումը։
Սեպտեմբերի 7-ին Վրաստանի ֆուտբոլի
ազգային հավաքականը կանցկացնի
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրի հանդիպումը։ Թբիլիսիի Միխեիլ
Մեսխիի անվան մարզադաշտում Վիլի Սանոլիի թիմը կհանդիպի Չեխիայի
հավաքականի հետ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան