Թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով սակրեբուլոն հաստատել է քաղաքացիների մասնակցության ծրագիրը
Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոն  հաստատել է քաղաքացիների մասնակցության 2024-25 թթ․ ծրագիրը։ Մառնեուլիի քաղաքապետարանի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիտիձեն սեպտեմբերի 27-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում հանդես է եկել գործողությունների  պլանի հաստատման մասին զեկույցով։ Շուբիթիձեի խոսքով, քաղաքապետարանը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» կազմակերպության հետ համատեղ տեղական ինքնակառավարման ծրագրի շրջանակներում պատրաստել է քաղաքացիների մասնակցության գործողությունների ծրագիրը։

«Գործողությունների ծրագրի նպատակն է նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության
և թափանցիկության մակարդակի բարձրացմանը և լավ կառավարման սկզբունքների ներդրմանը` քաղաքացիների մասնակցության որակը բարելավելու և տեղական կարիքներին համապատասխան քաղաքականություն իրականացնելու համար»: Նշված պլանում երեք հիմնական խնդիր կա՝ իրենց ենթակետերով։ Այս երեք խնդիրներն են՝ քաղաքապետարանի թափանցիկության որակի բարձրացում, որը ներառում է քաղաքապետարանի բյուջեի թափանցիկությունը, քաղաքապետարանի կայքի թարմացում։ Մեր երկրորդ խնդիրը մասնակցային մեխանիզմների կատարելագործումն է։ Այստեղ արդեն խաթարվել է երիտասարդական խորհրդի ուժեղացումը, գենդերային հավասարության խթանումը, տեղական ինքնակառավարման իրականացման գործում քաղաքացիների աջակցության բյուջետային ծրագրերի իրականացումը, բնակավայրի ընդհանուր ժողովների ակտիվացումը։ Եվ երրորդ խնդիրը քաղաքապետարանի հաշվետվողականության որակի բարձրացումն է
»։  ասել է  Մամուկա Շուբիթիձեն։

Մառնեուլիի քաղաքապետարանի սակրեբուլոյի  անդամները միաձայն աջակցել  են քաղաքացիների մասնակցության 2024-25թթ. ծրագրին։  Սակրեբուլոյի  նիստում ընդհանուր առմամբ ներկայացվել է 7 հարց։ Բոլոր յոթ հարցերի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« ნოემბერი 2024 »»
28293031 1 2 3
4 5 6 7 8 9 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 1