Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 714 261 լարիի
պարզեցված գնում է կնքել մեկ ընկերության հետ։
Մառնեուլիի քաղաքապետարանը «Ֆիլա 2010» ՍՊԸ-ի հետ կնքել է պարզեցված
առքուվաճառքի պայմանագիր, ըստ որի ընկերությունը քաղաքապետարանում
պետք է կազմակերպի 14 հրապարակ, ժամանցի մանկական խաղահրապարակ,
զվարճանքի և բաց մարզասրահ։
Ծրագրերի իրականացման համար Վրաստանի կառավարությունը գումար է
տրամադրել Մառնեուլիի քաղաքապետարանին։ Ծրագրերը ֆինանսավորվել են
«Քաղաքացիների ներգրավվածության զարգացման
խթանում» նախաձեռնության
շրջանակներում։ Նախաձեռնության համաձայն՝ գումարը հատկացվել է
Վրաստանի 54 մունիցիպալիտետներին, իսկ այն նախագծերը, որոնք պետք է
իրականացվեին մունիցիպալիտետներում, պետք է ընտրեր բնակչությունը։
Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի
ծառայությունից մեզ ասացին, որ քաղաքապետարանի ներկայացուցչին այս
թեմայով ձայնագրել չենք կարող, և կարող են միայն գրավոր պատասխանել,
թե երբ և որտեղ են տեղի ունեցել խորհրդակցությունները բնակիչների հետ։
Մեզ խնդրեցին գրավոր դիմել, ինչը նշանակում է, որ 10 օր հետո,
հավանաբար, քաղաքապետարանից պատասխան կստանանք։
Նշենք, որ Մառնեուլիի քաղաքապետարանն իր կայքում կամ սոցիալական
ցանցերում բնակչության հետ խորհրդակցությունների մասին տեղեկություն
չի հրապարակել։
Պետական գնումների գործակալության կողմից Մառնեուլիի
քաղաքապետարանին տրված թույլտվության համաձայն, քանի որ «Կանանց
ներգրավվածության զարգացմանը նպաստելու» նախաձեռնությամբ
բնակավայրերում խորհրդակցություններ են անցկացվել բնակչության հետ և
կան բազմաթիվ ծրագրեր իրականացնելու, անհրաժեշտ է պայմանագիրը կնքել
պարզեցված ձևով՝ դրանք չերկարացնելու համար։
«
Ներկայացված հայտարարություններից պարզ է դառնում, որ
«Քաղաքացիների ներգրավվածության զարգացման խթանում» նախաձեռնության
շրջանակներում ֆինանսավորվելիք նախագծերի ընտրությունը Վրաստանի
մարզերում իրականացվելիք ծրագրերի ֆոնդից, որոնք նախատեսված են
Վրաստանի պետական բյուջեով հիմնված է քաղաքացիների մասնակցության և
ներգրավվածության խթանման սկզբունքի վրա, որի համար անցկացվում են
խորհրդակցություններ բնակավայրերի բնակչության հետ, որտեղ
քաղաքացիներն իրենք են որոշում կայացվող ծրագրի ընտրության
վերաբերյալ: - նշված է պետական գնումների գործակալության
հրամանագրում։
Մենք արդեն պաշտոնական գրություն ենք ուղարկել Մառնեուլիի
քաղաքապետարան՝ մեզ պատասխան տալու այն հարցին, թե երբ և որտեղ են
անցկացվել խորհրդակցությունները քաղաքացիների հետ։ Տեղական
իշխանությունը, օրենքին համապատասխան, պետք է մեզ անհապաղ տրամադրի
տեղեկատվությունը, կամ օգտագործի 10-օրյա ժամկետ, եթե մեր պահանջած
տեղեկատվությունը մշակման կարիք ունի:
Վրաստանի կառավարության որոշմամբ «Վրաստանի շրջաններում իրականացվելիք
ծրագրերի հիմնադրամից» հատկացվել է 20 000 000 լարի, որը բաշխվել է 54
մունիցիպալիտետների։ Կառավարության կողմից հատկացված գումարից
Մառնեուլիի քաղաքապետարանը ստացել է 756 716 լարի։
Ահա այն նախագծերի ցանկը, որոնք քաղաքապետարանը ձեռք է բերել
պարզեցված ձևով ՝
1. Գուդիաշվիլի փողոցում մանկական խաղահրապարակի կազմակերպում
2. Մառնեուլի քաղաքի Սայաթնովա փողոցում մանկական խաղահրապարակի
կազմակերպում
3. Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոց N59 ա/բ մանկական տարածքի
կազմակերպում.
4. Մառնեուլի քաղաքում մանկական խաղահրապարակի կազմակերպում, Մաիսի 26
փողոց, թիվ 66.
5. Սիմուլյատորների կազմակերպում Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի փողոցի
N5 հասցեում
6. Գյուղ Ալգետի հրապարակում մարզադաշտի կազմակերպում
7. Մառնեուլի քաղաքում, Ալեքսանդր Կազբեգի փողոց, հրապարակի
կազմակերպում
8. Մառնեուլի քաղաքի տեղահանվածների բնակավայրում մանկական
խաղահրապարակի և ջրատարի կազմակերպում
9. Վարժությունների սիմուլյատորների կազմակերպում Մառնեուլի
քաղաքի Բաքու փողոցում
10. Տաղավարի "զրուցարան" կազմակերպում Մառնեուլի քաղաքում,
Ռուսթավելի փողոց N11
11. Մառնեուլի քաղաքի Ռուսթավելի 114 հասցեում մանկական խաղահրապարակի
և ջրատարի կազմակերպում
12. Մառնեուլի քաղաքի մայիսի 26-ի փողոցում մանկական խաղահրապարակի
կազմակերպում.
13. Սիմուլյատորների կազմակերպում Մառնեուլի Գոգեբաշվիլի փողոցում
14. Սիմուլյատորների կազմակերպում Մառնեուլի քաղաքի ռազմական
ավանում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան