Մառնեուլիի սակրեբուլոյի նախագահ Ամիրան Գիորգաձեն
քաղաքացիներին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Մառնեուլիի
քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեի նախագծմանը։
Նոյեմբերի 6-ին կայացած քաղաքային խորհրդի նիստում Ամիրան Գիորգաձեն
ասել է, որ Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն բյուջեի նախագիծն
ուղարկել է քաղաքային խորհուրդ, և քաղաքացիներն արդեն կարող են
առաջարկություններ ներկայացնել։
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Մառնեուլիի քաղաքապետարանի քաղաքային
խորհուրդը հայտարարություն է տարածել 2025 թվականի բյուջեի
նախագծի
հանրային քննարկման վերաբերյալ։
Վրաստանի Օրգանական օրենքի «Տեղական ինքնակառավարման
օրենսգրքի» 91-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերությունների
համաձայն՝ հանրային քննարկման ենք ներկայացնում Մառնեուլիի
քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեն։
Խնդրում ենք ուղարկել ձեր առաջարկներն ու դիտողությունները
This e-mail address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it
հասցեով կամ գրավոր ուղարկել հետևյալ հասցեով՝ Մառնեուլի քաղաք,
Ռուսթավելի փողոց N73, 1-ին հարկ, Քաղաքացիների սպասարկման
բաժին։ -նշված է Մառնեուլիի սակրեբուլոյի
հայտարարության մեջ։
Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդի հայտարարության
համաձայն՝ քաղաքացիները բյուջեի հետ կապված դիտողություններ և
առաջարկություններ կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 25-ը։
Բյուջեի նախագծին կարելի է ծանոթանալ Մառնեուլիի քաղաքապետարանի
կայքում։
Ռադիո «Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան