Մառնեուլիի քաղաքապետարանի բյուջեն այս փուլում կազմում է 63 760 100
լարի։
Մառնեուլիի քաղաքապետարանը հանրային քննարկման է հրապարակել 2025
թվականի բյուջեի նախագիծը։ Մառնեուլիի քաղաքապետարանն այս պահին
սպասում է կենտրոնական կառավարության կողմից սուբսիդավորմանը, որից
հետո բյուջեն կավելանա։
2025 թվականի բյուջեի նախագծով տեղական ինքնակառավարումը նախատեսում է
աշխատավարձերի վրա ծախսել 26 279 000 լարի։ Սա ներառում է Մառնեուլիի
քաղաքային խորհրդի, քաղաքապետարանի
և քաղաքապետարանի կողմից ստեղծված
մասնավոր սահմանափակ ընկերությունների և ՍՊԸ-ների աշխատողների
աշխատանքի փոխհատուցման ծախսերը:
Ընդհանուր առմամբ, Մառնեուլիի քաղաքապետարանի աշխատակիցները 2025
թվականին որպես աշխատավարձ կստանան 7 139 400 լարի։ Բյուջեի նախագծի
համաձայն՝ 2025 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանում աշխատանքի
կընդունվի 233 աշխատակից։ 2024 թվականին Մառնեուլիի քաղաքապետարանը
աշխատավարձերի վրա ծախսել է 6 557 900 լարի, իսկ աշխատողների թիվը՝
229։
2025 թվականին Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքային խորհրդում 2 179
400 լարի է նախատեսվում բաշխել 57 աշխատակցի։ Նշենք, որ բյուջեի
նախագծով Մառնեուլիի սակրեբուլոյում 2024 թվականի
դրությամբ աշխատում է 46 մարդ, որը հաջորդ տարի կավելանա 11-ով։
2024 թվականին աշխատակիցների աշխատավարձերի վրա կծախսվի 1 750 900
լարի։
Աշխատավարձի տեսքով ամենամեծ գումարը ծախսվելու է քաղաքապետարանի
կողմից ստեղծված ընկերություններում։ 16 961 000 լարի նախատեսված է
մասնավոր սահմանափակ ընկերությունների և ՍՊԸ-ների աշխատավարձերի
համար։ Նշենք, որ քաղաքապետարանի հիմնադրած ընկերություններին
քաղաքապետարանը կհատկացնի ընդհանուր առմամբ 27 283 800 լարի, իսկ
նշված գումարի 62 տոկոսը ծախսվելու է աշխատավարձերի վրա։
Քաղաքացիները բյուջեի նախագծին առաջարկություններ և դիտողություններ
ներկայացնելու հնարավորություն կունենան մինչև նոյեմբերի 25-ը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան