Թեմուր Սուկաշվիլին միանում է ԱԳՆ աշխատակիցների բողոքին

Մառնեուլիում աշխատող ուսուցիչ, Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ Թեմուր Սուկաշվիլին

միանում է ԱԳՆ աշխատակիցների հայտարարությանը և գրառումը տարածում Ֆեյսբուքում։

«Ես՝ որպես Քվեմո Քարթլիի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնի ներկայացուցիչ, միանում եմ Վրաստանի արտաքին գործերի նախարարության համագործակցության հայտարարությանը։ Կենտրոնում աշխատել եմ 2019թ-ից։  Այս ընթացքում ոգևորությամբ հանդիպումներ եմ անցկացրել մարզի բոլոր յոթ քաղաքապետարաններում։ Ստորագրող գործընկերների
հետ մենք բազմաթիվ միջոցառումներ ենք անցկացրել պետական ​​պաշտոնյաների, դպրոցականների, ուսուցիչների հետ։ Կախված կենտրոնի կարիքներից՝ գնացի նույնիսկ Գորի, Խաշուրի, Կասպի։ Այս ամբողջ ընթացքում ես ջանասիրաբար ծառայեցի մեր Գերագույն օրենքի 78-րդ հոդվածը և ամեն ինչ արեցի նորմայի ոգուն հասնելու համար։ Բոլորը պետք է նույնը անեն
»:- գրում է  Սուկաշվիլին։ 

Այս ժամանակի տվյալներով՝ 131 ակտիվ աշխատակից ստորագրել է հայտարարությունը և կարծում է, որ մինչև 2028 թվականը Վրաստանին ԵՄ անդամակցության բանակցությունների օրակարգից հանելը չի ​​համապատասխանում երկրի ռազմավարական շահերին։

Արտաքին գործերի նախարարության աշխատակիցների համատեղ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Վրաստանի  վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը օրակարգում չի լինելու մինչև 2028 թվականի վերջ։ Հայտարարությանը հաջորդել են լայնածավալ բողոքի ցույցեր Թբիլիսիում և տարբեր շրջաններում։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« იანვარი 2025 »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12