Մառնեուլիում աշխատող մի քանի ուսուցիչներ բողոքում են կառավարության
հակաարևմտյան որոշման դեմ և նույնաբովանդակ տեքստեր են տարածում
սոցիալական ցանցերում։
Ուսուցիչները նշում են, որ հավատարիմ են մնում Վրաստանի եվրոպական և
եվրատլանտյան կուրսին։
Նշենք, որ հոդվածում տեղ գտած սքրինշոթները չեն արտացոլում Մառնեուլիի
ուսուցիչների ամբողջական ցանկը, ովքեր համաձայն չեն կառավարության
որոշման հետ։
Վրաստանում մի քանի օր շարունակ ցույցեր են
անցկացվում՝ կապված
վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարության հետ, որ Վրաստանը
դադարեցնում է ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկը մինչև
2028 թվականը։ Ակցիզայի մասնակիցները վարչապետի հայտարարությունը
գնահատում են որպես երկրի եվրաատլանտյան կուրսի փոփոխություն։
Նույն թեմայով ՝
Թեմուր Սուկաշվիլին միանում է ԱԳՆ աշխատակիցների բողոքին
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա
Միսկարյան