Հավասար հասարակություն, ազատ ընտրություններ, արդար երկիր, տնտեսապես
ուժեղ, ապահով և խաղաղ
ահա այսպիսի երկրում են ուզում ապրել Մառնեուլիի թիվ 2
հանրակրթական դպրոցի ութերորդ և տասներկուերորդ դասարանի աշակերտները,
ովքեր իրենց ցանկությունները ներկայացրել են պրեզենտացիայի
տեսքով, քաղաքացիական դաստիարակության դաին։ Ուսուցիչ
Թեմուր Սուկաշվիլին տարածել է աշակերտների աշխատանքները։
«
Երկու օր է մտածում եմ, թե ինչպես սկսեմ դասերը երկուշաբթի
օրը, ինչ ասեմ երեխաներին։ Մառնեուլիի 2-րդ հանրակրթական դպրոցի
աշակերտներին հարցրի՝ «Ինչպես կուզենայիք ապրել Վրաստանում»։ Նրանք
աշխատեցին ամբողջ դասի ընթացքում և վերջում ներկայացրեցին
պրեզենտացիայի տեսքով։ Ինչպե՞ս կցանկանայիք ապրել Վրաստանում։ Վերջում
երկու-երեք բառ աացի միայն։ Մինչ այդ լիակատար լռություն։
Հարցրեք երեխաներին, թե ինչպիսի միջավայրում են նրանք ուզում
ապրել, ինչ պայմաններում, և դուք կտեսնեք նրանց իրական կարիքները,
ցանկությունները։ Մենք հիմա ոչ մի լավ բան չենք կարող անել դրա
համար... Երեխաներն ամեն ինչ ամենալավն են զգում, այդ թվում՝ փաստ, որ
երկրում ինչ-որ բան այն չէ։ Նրանք մեր հայելիներն
են»,- գրում է Թեմուր Սուկաշիլին։
Առաջարկում ենք աշակերտների պատրաստած աշխատանքները ՝
- «Մենք ուզում ենք ազատ ապրել».
- «Մենք ուզում ենք լինել եվրոպական երկիր, եթե ռուսական
օրենք լինի, մեր երկիրը չի կարող զարգանալ, մենք զարգացած Վրաստան ենք
ուզում»
- «Մեր կարծիքով, Վրաստանն այժմ գնում է դեպի լճացում,
ինչպիսին (Իրանը, Բելառուսը): Վրաստանը պետք է զարգանա ինչպես
(Իտալիան, Ամերիկան) և մյուսները»:
- «Մենք ուզում ենք ապրել Վրաստանում, որտեղ կլինի
արդարություն, հավասարություն, բարձր աշխատավարձ, մաքրություն, լավ
տնտեսություն, լավ տրանսպորտ, արդար դատարան».
- «Կայուն քաղաքական իրավիճակ».
- «Հզոր պաշտպանական համակարգ».
- «Ներառական կրթություն»
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան