Բողոքի ակցիաներին է միացել նաեւ Մառնեուլին
Բողոքի ակցիաներին միացել է նաեւ Մառնեուլին։
Այսօր՝ նոյեմբերի 4-ին, Մառնեուլիի թիվ 22 ընտրատարածքային հանձնաժողովի շենքի և քաղաքապետարանի մոտ հավաքվել էին Քվեմո Քարթլիի տարբեր քաղաքապետարանների իրավապաշտպաններ, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դպրոցի աշակերտներ, ակտիվիստներ և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ։


Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրենց համար անընդունելի է երկրի շեղումը եվրաինտեգրման ճանապարհից։

Արդեն 7 օր է, ինչ Վրաստանում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ կապված Վրաստանի կառավարության կողմից եվրատլանտյան կուրսի փոփոխության հետ։ Լայնածավալ գործողությունների հիմնական կենտրոնը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում  է։ Սակայն
ակցիաներ են անցկացվում նաև մարզերում։

  • Դմանիսում
  • Ռուսթավիում
  • Բոլնիսիում
  • Բաթումում
  • Քոբուլեթիում
  • Չխորոցկուում
  • Խաշուրիում
  • Զուգդիդիում
  • Ախալցխայում
  • Գորիում
  • Քութաիսիում
  • Թելավիում և այլն։
Բողոքի ակցիային միացել են նաև համալսարանների և դպրոցների ուսանողներ, ուսուցիչներ, դասախոսներ։ «Վրացական երազանք»-ի որոշմանը չհամաձայնեցին նաև պետական ​​ծառայողներից ոմանք և հայտարարություններ հրապարակեցին։ Մի քանի աշխատակիցներ լքել են ՆԳՆ-ն. Նաև հրաժարական են տվել տարբեր երկրներում դեսպաններ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Warning: Invalid argument supplied for foreach() in /var/www/marneulifm.ge/public_html/templates/default/html/com_content/article/default.php on line 166
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
«« იანვარი 2025 »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12