Մառնեուլիի քաղաքապետարանը բարձրացրել է վարորդի աշխատավարձը գեներատորի սպասարկման համար

Մառնեուլիի սակրեբուլոյի  խորհրդի որոշմամբ քաղաքապետարանի բեռնատարի վարորդին ավելացվել է նոր գործառույթ՝ գեներատորային ծառայություն, բարձրացվել է նրա աշխատավարձը։

Մառնեուլիի քաղաքային խորհուրդը համապատասխան որոշում է կայացրել այսօր՝ հունվարի 17-ին, կայացած նիստում։ Նիստում քննարկման է դրվել յոթ հարց, որոնց բոլորին էլ պատգամավորները կողմ են եղել։

Առաջին հարցը, որի վերաբերյալ քաղաքային խորհուրդը դրական որոշում է ընդունել, վերաբերում էր Մառնեուլիի քաղաքապետարանի 
սակրեբուլոյի  2023 թվականի դեկտեմբերի 25-ի «Մառնեուլիի մունիցիպալիտետի քաղաքապետարանում  աշխատանքային պայմանագրերով աշխատող անձանց թվաքանակի մասին համաձայնագրի մասին» թիվ 80 որոշման փոփոխությանը  և նրանց պաշտոնական վարձատրության չափը»: Ըստ փոփոխության՝ քաղաքապետարանի վարորդին ավելացվել է նոր գործառույթ՝ գեներատորային ծառայություն, ինչի  առիթով նրա աշխատավարձը բարձրանում է 300 լարիով։

Հարցը սակրեբուլոյի  անդամներին է ներկայացրել Մառնեուլիի վարչական ծառայության ղեկավար Մամուկա Շուբիթիձեն։

«Մեքենայի վարորդին ֆունկցիա ենք ավելացրել, այն համադրել ենք մեկ այլ ֆունկցիայի հետ»։ Մասնավորապես, ինչպես գիտեք, որպեսզի քաղաքապետարանն անխափան հոսանք ունենա, պետք է լինի գեներատոր, ուստի ավելացրինք գեներատորի սպասարկման գործառույթները, համապատասխանաբար աշխատավարձը բարձրացրինք մոտավորապես 300 լարիով։ «Հաշվի առնելով, որ առանձին աշխատակազմ ընդունելը կապված կլիներ ավելի մեծ ծախսերի հետ, քաղաքապետարանը կենտրոնացած է ավելի քիչ ծախսերով արդյունքի հասնելու վրա, և մենք այս որոշումը կայացրեցինք»։ – ասել է Մամուկա Շուբիթիձեն

Հատկանշական է, որ այսօր՝ հունվարի 17-ին կայացած նիստը Մառնեուլիի քաղաքային խորհրդի 2025 թվականի կանոնակարգով առաջին նիստն էր։

Ռադիո «Մառնեուլի»
թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები