Մառնեուլիի քաղաքապետարանի Չանախչի գյուղի բնակչությանն արդեն 18 օր է
ջուր չի մատակարարվում։
Ինչպես «Ռադիո Մառնեուլին» պատմեց տեղի բնակիչներից մեկը, գյուղի
մոտավորապես 60%-ը խմելու ջուր չունի, իսկ ոմանք օգտագործում են
լեռների ջուրը: Տեղացիների տեղեկություններով՝ Չանախչիի
մարզպետը տեղյակ է իրավիճակին, սակայն խնդրի լուծման ուղիների մասին
տեղեկություն չունեն։
Գիգոլ Աթաբեկյանը աշխատում է Չանախչիում որպես Մառնեուլիի
քաղաքապետի ներկայացուցիչ։ Ինչպես նա ասաց
«Ռադիո «Մառնեուլի»-ի հետ
հեռախոսազրույցում, գյուղում մեկ տարի առաջ ջրհոր է կառուցվել, որը
դեկտեմբերի 31-ից չի գործում: Աթաբեգյանը չգիտի, թե ինչն է
պատճառը, եզրակացություն պետք է անի շինարարական
կազմակերպության ներկայացուցիչը, ով Չանախչիում կլինի մի քանի
օրից։ «Ռադիո Մարնելի»-ի այն հարցին, թե ինչու վթարից հետո 18
օրվա ընթացքում խմելու ջրի համակարգի վերանորոգմանն արձագանք չի եղել,
հոգաբարձուն մեզ ասաց, որ պատճառը Ամանորին հայտարարված տոներն
են։
Գիգոլ Աթաբեկյանի խոսքով, առաջիկա օրերին Չանախիում սպասում են
շինարարական ընկերության ներկայացուցչին։
«
Պայմանավորվել ենք շինարարի հետ»։ Մի քանի օրից կգա,
արտերկիր է գնացել ու մինչ օրս չի կարողացել գալ։ Նրանք պետք է
տեսնեն, թե որն է խնդիրը, արդյոք կարճ միացում կա, թե այլ: Այստեղ մեկ
տարի առաջ հորատվել է ջրհոր, և այս հորից ջուրը լցվում է ջրամբար և
ջրամբարից բաժանվում է բնակչությանը։ Ով էս ջրհորը սարքել է՝
շինարարը, ինքը պիտի գա, երաշխիքի մեջ գրված է։ Նա պետք է որոշի՝
վնասն իր կողմից է, թե մեր կողմից։ Բոլորն արդեն տեղյակ են
իրավիճակին, այս խնդիրը շուտով կլուծվի։ Ամեն թաղամասում ջուր կա, ու
մարդիկ առանց դրա չեն ապրում։ «Սպասում ենք շինարարին, կապ եմ
ունեցել, նա ինձ ասել է, որ պետք է գա շաբաթվա վերջին, կամ վաղը կամ
մյուս օրը»,- ասաց Գիգոլ Աթաբեկյանը։
Մառնեուլիի քաղաքապետարանը Չանախչի գյուղում ջրամատակարարման համակարգ
է տեղադրել 825 հազար լարիով։ Աշխատանքներն իրականացրել է մրցույթում
հաղթող ճանաչված «Բիլդինգ Դիվելոփեր» ՍՊԸ-ն։ Գումարի 95%-ը հատկացրել
է պետությունը, 5%-ը՝ քաղաքապետարանը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան