Երեք առյուծ, երեք սար, ամրոց, կամուրջ՝ ահա Մառնեուլիի
քաղաքապետարանի զինանշանի վրա պատկերված խորհրդանիշները։
"Ռադիո Մառնեուլի"-ն կապ հաստատեց զինանշանագիտության
մասնագետ Դավիթ Կլդիաշվիլիի հետ, ով բացատրեց, թե ինչ են նշանակում
Մառնեուլիի զինանշանի խորհրդանիշները։ Նրա խոսքով, զինանշանները
հիմնականում կրում են այն տարածքների բնորոշ հատկանիշները, որոնց
համար ստեղծվել է զինանշանը։
«
Եթե վերևից վար նայեք Մառնեուլիի քաղաքապետարանի զինանշանին,
ապա այնտեղ պատկերված են երեք առյուծներ, իսկ ներքևում՝ երեք կամար,
սա լեռան խորհրդանիշն է»։ Պատմականորեն Վախուշտի Բագրատիոնը գրել է
նաև, որ Մառնեուլիում և նրա շրջակայքում եղել է «Լոմտագորա» անունով
մի տեղ, և հենց դա է նշված զինանշանի վրա։ Հերալդիկայի մեջ բլուրը
պատկերված է նման կամարներով, և երեքն են, քանի որ այն շրջապատված է
ոչ թե մեկ, 3 այլ առյուծներով։ Հերալդիկայի մեջ էլ է
այդպես՝ կա՛մ մեկ ֆիգուր կլինի, կա՛մ երեքը, դրա համար էլ պատկերված
են երեք առյուծներ։ Հիմա, ինչ վերաբերում է հատակին, ապա այստեղ
պատկերված է կամուրջը։ Կամուրջը հարաբերությունների և առհասարակ
կապերի խորհրդանիշն է։ Այս կապը կարող է լինել մարդկանց, տարբեր
հասարակությունների, երկրների միջև, քաղաքների միջև և այլն: Խոսքը
վերաբերում է ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական կապերին։ Ինչ
վերաբերում է կամուրջի կարմիր լինելուն, ապա գիտենք, որ Մառնեուլիում
«կարմիր կամուրջ» կա, և այդ պատճառով զինանշանի վրա պատկերված
կամուրջը նույնպես կարմիր է։ Սա Մառնեուլիի զինանշանի բացատրությունն
է։ «Մի ամբողջության մեջ կան երեք առյուծներ ու սարեր, որոնք գալիս են
Առյուծների բլուրից, իսկ ներքեւում կամուրջ է, որը կապերի ու
հարաբերությունների նշան է»։ - ասել է Դավիթ Կլդիաշվիլին
Զինանշանագիտության մասնագետի խոսքով՝ զինանշանների վրա
պատկերված գույները տարբեր իմաստներ ու ենթատեքստ ունեն։ Գույները
պետք է պատկերված լինեն ավանդական գույների համաձայն։
«
Քարթլիի դրոշը կարմիր էր». Ընդհանուր առմամբ չորս դրոշ կար,
և յուրաքանչյուրն ուներ իր գույնը։ Կարծես թե այս տարածքը ներառվել է
կարմիր դրոշի մեջ, և դրա համար օգտագործվել է կարմիր գույնը, թեև
կամրջի հետ կապված, բնականաբար, բխում է «կարմիր կամուրջից», և դրա
համար էլ ընտրվել է կարմիր գույնը»։
Զինանշանի վրա պատկերված է բերդ, որը քաղաքի խորհրդանիշն է։ Դա, ըստ
Դավիթ Կլդիաշվիլիի, ցույց է տալիս, որ զինանշանը պատկանում է քաղաքին
և ոչ թե որևէ անհատի։ Ինչ վերաբերում է աշտարակների քանակին, ապա, ըստ
զինանշանագիտության մասնագետի, սա ցույց է տալիս քաղաքի կամ
քաղաքապետարանի տարածքի մասշտաբները։ Նրա խոսքով, քանի որ Վրաստանի
քաղաքների մեծ մասը նույն չափերի է, բացառությամբ Թբիլիսիի,
Քութայիսիի և Բաթումիի, զինանշանների վրա պատկերված աշտարակների թիվը
գրեթե նույնն է բոլոր մունիցիպալիտետներում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան