Մառնեուլիի մունիցիպալիտետի Չանախչի գյուղում նոր ջրհորի վնասվելու
պատճառով 21 օր է բնակչությանը խմելու ջուր չի մատակարարվում։
Ինչպես «Ռադիո Մարնեուլիին» հայտնել է վարչական միավորում քաղաքապետի
ներկայացուցիչ Գիգոլ Աթաբեկյանը, այս ընթացքում բնակչությունը օգտվում
է խմելու ջրի հին համակարգից։ Նոր հորատանցքից ջուրը, ամենայն
հավանականությամբ, կգզա շաբաթվա վերջին:
Աթաբեկյանի խոսքով, վայր է ժամանել շինարարական ընկերության
ներկայացուցիչը։ Որոշվել է, որ անջատիչը
պետք է փոխարինվի, ինչը նա
ենթադրում էր, որ կկատարվի առաջիկա օրերին։
«
Շինարարը եկել է վայր, ամեն ինչ ստուգել է»։ Խնդիրն անջատիչի
հետ է, երեկ խոսեցինք էլեկտրիկի հետ։ «Այսօր կամ վաղը կգան ու կարծում
եմ՝ խնդիրը կլուծվի»,- ասաց Գիգոլ Աթաբեկյանը։
Ռադիո Մարնեուլին հունվարի 18-ին Չանախչիում խնդրի վերաբերյալ հոդված
է պատրաստել։ Իմանալով, որ Ամանորից հետո գյուղը չի կարողացել օգտվել
խմելու ջրի նոր համակարգից։
Նույն թեմայով ՝
Չանախչի գյուղի բնակչությանն արդեն 18 օր է խմելու ջուր չի
մատակարարվում
Մառնեուլիի քաղաքապետարանը Չանախչի գյուղում ջրամատակարարման համակարգ
է տեղադրել 825 հազար լարիով։ Աշխատանքներն իրականացրել է մրցույթում
հաղթած ընկերությունը՝ «Բիլդինգ Դիվելոփեր» ՍՊԸ-ն։ Գումարի 95%-ը
հատկացրել է պետությունը, 5%-ը՝ քաղաքապետարանը։
Լուսանկարը ՝ Ռադիո Մառնեուլիի արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան