Մառնեուլիի քաղաքապետարանում տեղի կունենա 2025 թվականի նետաձգության
Վրաստանի առաջնությունը։
Տեղեկությունը տարածում է տեղի մարզադպրոցը։ Նրանց պարզաբանմամբ՝
Վրաստանի նետաձգության 2025 թվականի առաջնությունը կանցկացվի հունվարի
23-26-ը, որը կազմակերպել են Վրաստանի նետաձգության ազգային
ֆեդերացիան և Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցը, «Ադրբեջանի
տուն» մարզական կենտրոնում։
Առաջնությունը կանցկացվի երեք տարիքային կարգերում՝ մինչև 15, մինչև
21 և 21+, որին կմասնակցեն նետաձիգներ Վրաստանի տարբեր
քաղաքներից։
«
Վրաստանի առաջնությունը կանցկացվի 18 մետր հեռավորության
վրա՝ «WORLD Archery» (WA) համաշխարհային ֆեդերացիայի կանոնների
համաձայն, անհատական է և անցկացվում է միայն «դասական աղեղ»
տղամարդկանց և կանանց կատեգորիաներում։ Հարկ է նշել, որ
առաջնությունում աղջիկների և տղաների անվանակարգերում եզրափակչի
մասնակիցներից Մառնեուլիի մունիցիպալիտետում նետաձգության հիմնադիր
Գիորգի Գորդեզիանիի գավաթը կպարգևատրվի: - ասել են
Մառնեուլիի մարզադպրոցում։
Մրցաշարի չեմպիոններն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան
որակի մեդալներով, դիպլոմներով և դրամական պարգևներով։
Առաջին տեղ-400
Երկրորդ տեղ՝ 300
Երրորդ տեղ՝ 200
Գիորգի Գորդեզիանիի գավաթի հաղթողին կշնորհվի 2000 լարի դրամական
պարգեւ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան