Մառնեուլիի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեն սահմանվել է 82 712 709 լարի
Մառնեուլիի քաղաքապետարանի 2025 թվականի բյուջեն սահմանվել է 82 712 709 լարի։

Համապատասխան փոփոխությունը քվեարկվել է հունվարի 30-ին կայացած ավագանու նիստում։ Հարցը քննարկման է բերել քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետ Կոբա Չխիտունիձեն և ասել, որ հաշվի առնելով տեղական բյուջեն, սեփական և հարկային եկամուտները, քաղաքապետարանի բյուջեն, ընթացիկ տվյալներով, կազմում է 82 միլիոն յոթ հարյուր ինը լարի, յոթ թեթրի։

«Ինչպես գիտեք, ամեն տարի մեզ միջոցներ են հատկացվում Տարածաշրջանային զարգացման հիմնադրամից։ Այս տարի այս գումարը կազմել է 9 914 845 լարի։ Որոնք բաշխվել են հետևյալ կերպ՝ ճանապարհների կառուցում և վերականգնում 7 808 537 լարի, իսկ խմելու ջրի համակարգերի կառուցում և վերականգնում 2 106 308 լարի։ Ինչպես
գիտեք, կառավարությունը միջոցներ կհատկացնի Գյուղական համայնքների աջակցության ծրագրի շրջանակներում, և այս դեպքում այս տարի Մառնեուլիի 77 գյուղերին կհատկացվի 1 մլն 232 հազար լարի։ Տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ այս տարի նույնպես բավականին լավ գումար ենք հատկացրել՝ 1,500,000 լարի։ «Ինչ վերաբերում է ուսանողների տեղափոխմանը, ապա միջոցներն ավելացել են 135 615 լարիով, մարզական հաստատություններին աջակցություն, 340 հազար լարի սուբսիդավորում և այլն»
,- ասել է Կոբա Չխիտունիձեն։

Պատգամավորները վերոնշյալ փոփոխություններին աջակցել են ձեռքի բարձրացումով։



Մառնեուլիի 2025 թվականի բյուջեն կարող եք դիտել այստեղ.

Այսօր ավագանու նիստում քննարկվել է 3 հարց:  Ներառյալ բյուջեի փոփոխությունները, անձնական օգնականի ծառայությունների վերաբերյալ բանաձեւը և սոցիալական խնդիրները:

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google