Մշակութային կապերի կենտրոնը՝ Կովկաս տունը, Նիդերլանդների
Թագավորության դեսպանատան աջակցությամբ, մեկնարկում է «Երիտասարդները
հանուն ներառական կառավարման, հզորացնելով ապագա առաջնորդներին Քվեմո
Քարթլիում և Սամցխե-Ջավախքում» նախագիծը։
«Ծրագրի նպատակն է՝ խթանել Հարավային Վրաստանում ապրող երիտասարդների
քաղաքացիական մասնակցությունը, նրանց ներգրավվածությունը տեղական
ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում, ամրապնդել նրանց
հմտությունները շահերի պաշտպանության արշավներ կազմակերպելու գործում,
աջակցել երիտասարդների, քաղաքացիական հասարակության
կազմակերպությունների և քաղաքային քաղաքական դերակատարների միջև
համագործակցությանը»: -
գրում է «Կովկասյան տունը»
Ծրագրի հովանու ներքո Կովկասյան տունը նախատեսում է կազմակերպել
«Տեղական ինքնակառավարման դպրոց» Մառնեուլիի, Բոլնիսիի, Նինոծմինդայի
և Ախալքալաքի eրիտասարդների համար: Դպրոցական ծրագիրը ներառում
է ինտերակտիվ սեմինարներ, բանավեճեր, քննարկումներ, որոնց խնդիրն է
լինելու `
- - Տեղական ինքնակառավարման կառուցվածքի և գործառույթների
քննարկում;
- - Շահերի պաշտպանության արդյունավետ մեթոդների
ուսումնասիրություն;
- - Քաղաքացիական արդյունավետ մասնակցության
ռազմավարությունների մշակում.
Դպրոցին մասնակցելու համար հրավիրում ենք Մառնեուլիի,
Բոլնիսիի, Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետարանների 17-ից 25
տարեկան երիտասարդներին (յուրաքանչյուր քաղաքապետարանից կընտրվի 8-8
աշակերտ):
«Տեղական ինքնակառավարման դպրոցը» կգործի եռօրյա ինտենսիվ ծրագրով
Սեմինարները կանցկացվեն Թբիլիսիում։
Դպրոցի կազմակերպման նախահաշվային ժամկետն է՝ 2025 թվականի մարտ։
Դպրոցին մասնակցել ցանկացողները խնդրում ենք լրացնել գրանցման ձևը `
https://forms.gle/rvbrC9X3HcKG6rnJ9
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան