Իր պարտականությունները պատշաճ կատարելու համար քաղաքապետարանը 81900 լարիով ձեռք է բերել 45 համակարգիչ

Մառնեուլիի քաղաքապետարանը ձեռք է բերել 45 համակարգիչ։

ՏԻՄ-ը սարքավորումները ձեռք է բերել համախմբված մրցույթով։ Հաղթող ճանաչվեց «Յու Ջի Թի» ՍՊԸ-ն։

25 նոթբուքի և 20 անհատական ​​համակարգչի համար քաղաքապետարանը վճարել է 81900 լարի։

Յուրաքանչյուր նոթբուքի արժեքը 1800 լարի է։ Ինչ վերաբերում է անհատական ​​համակարգիչներին, (կոմպլեկտ՝ համակարգային միավոր, մոնիտոր, ստեղնաշար, մկնիկ) միավորի արժեքը 1845 լարի է։

Սարքավորումներ
ձեռք բերելու խնդրանքով Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովին է դիմել նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Բեսիկ Սեխնիաշվիլին։

«Հիշեցնեմ, որ Մառնեուլիի քաղաքապետարանն իր ծառայողական գործառույթներն ու պարտականությունները պատշաճ կատարելու համար պետք է ձեռք բերի ստանդարտ անհատական ​​(սեղան) և ստանդարտ դյուրակիր/նոութբուք համակարգիչներ, որոնց կապակցությամբ համախմբված մրցույթի նախորդ փուլում տրամադրվել էր անհրաժեշտ քանակությամբ համակարգչային տեխնիկա։ Մասնավորապես, հաղթողը ճանաչվել է, ելնելով վերը նշվածից, խնդրում ենք համապատասխան ծառայությանն ապահովել 20 միավոր ստանդարտ (desktop) և 25 միավոր ստանդարտ շարժական/դյուրակիր (նոութբուք) համակարգչային տեխնիկա։Այսօրվա դրությամբ, համախմբված մրցույթները (CON240000627) և (CON240000629) հաջողությամբ ավարտվել են։ Մասնավորապես, հաղթողը ճանաչվել է, ելնելով վերը նշվածից, խնդրում ենք համապատասխան ծառայությանն ապահովել 20 միավոր ստանդարտ (desktop) և 25 միավոր ստանդարտ շարժական/դյուրակիր (նոութբուք) համակարգչային տեխնիկա։ «- գրված է հաշվետվության մեջ։ «- գրված է հաշվետվության մեջ։

Մատակարարը պետք է մատակարարի սարքավորումները ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, գնորդի գրավոր հարցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում

"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google