Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական իշխանությունները ծրագրում են
Սայիմերլո գյուղում 1,431,737 լարիով կառուցված ծիսական շենքում
տեղադրել կենտրոնացված ջեռուցման համակարգ՝ 60 հազար լարիով։
Մառնեուլիի քաղաքապետարանը 11 200 լարիի մրցույթ է հայտարարել
քաղաքապետարանի 3 գյուղերի շենքերում կենտրոնացված ջեռուցման
համակարգերի տեղադրման համար անհրաժեշտ նախագծային և ծախսային
հաշվառման փաստաթղթերի պատրաստման ծառայությունների պետական
գնումների համար։ Մրցութային առաջարկի համաձայն՝ Սայիմերլո գյուղի
բազմաֆունկցիոնալ շենքում, Ծերեթելի գյուղի
վարչական միավորի, Խոժորնի
գյուղի վարչական միավորի շենքում կտեղադրվի կենտրոնացված
ջեռուցում։
Ըստ մրցութային նախահաշվի՝ գյուղերում նախատեսված աշխատանքների
մոտավոր արժեքը հետևյալն է ՝
Մառնեուլիի քաղաքապետարանի Սայիմերլո գյուղի բազմաֆունկցիոնալ շենքում
կենտրոնացված ջեռուցման նոր համակարգի տեղադրում (ներառյալ կաթսայատան
կառուցումը) – 60000 լարի.
Մառնեուլիի քաղաքապետարանի Ծերեթելի գյուղի վարչական միավորի շենքում
կենտրոնացված ջեռուցման նոր համակարգի տեղադրում (ներառյալ կաթսայատան
կառուցումը) – 50.000 լարի.
Մառնեուլիի քաղաքապետարանի Խոժորնի գյուղի վարչական միավորի շենքում
կենտրոնացված ջեռուցման նոր համակարգի տեղադրում (ներառյալ կաթսայատան
կառուցումը) – 50.000 լարի.
Հատկանշական է, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի Սայիմերլո գյուղում
ծիսական սրահի կառուցումն ավարտվել է 2024 թվականի սկզբին։ Մառնեուլիի
քաղաքապետարանի տեղական իշխանությունները 2022 թվականի հոկտեմբերի
12-ին պայմանագիր են կնքել «Գիկո» ՍՊԸ-ի հետ՝ 1 301 599 լարի և 81
թեթրի արժողությամբ։ 2023 թվականի մարտի 10-ին պայմանագրում
փոփոխություններ են կատարվել, և քաղաքապետարանը ընկերությանը
լրացուցիչ միջոցներ է հատկացրել շենքի կառուցման համար,
փոփոխված պայմանագրով «Գիկո» ՍՊԸ-ն աշխատանքներն իրականացրել է 1 431
737 լարիով և 81 թեթրիով։
Թեև Սայիմերլոյի ծիսասրահի շինարարությունն ավարտվել է արդեն
մեկ տարի, սակայն դահլիճը դեռևս չի գործում։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան