Պետական գնումների գործակալության հրապարակված պայմանագրի
համաձայն՝ Մառնեուլիի քաղաքապետի պարտականությունները կատարում է
քաղաքապետի առաջին տեղակալ Ռոյին Դեկանոիձեն։
Մառնեուլիի քաղաքապետարանը հրապարակային հայտարարություն չի տարածել,
թե ինչու է իր առաջին տեղակալը կատարում քաղաքապետի
պարտականությունները։
Ռադիո «Մառնեուլին» սկզբում կապ հաստատեց Մառնեուլիի քաղաքապետարանի
հասարակայնության հետ կապերի բաժնի հետ, որտեղից մեզ ասացին, որ չեն
կարող մեզ տեղեկատվություն տրամադրել, թե ինչու է քաղաքապետի առաջին
տեղակալ
Ռոյին Դեկանոիձեն դարձել քաղաքապետի թեկնածու։
Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Դավիթ Չիկաձեն մեզ խնդրեց
գրավոր դիմել և ասաց, որ հակառակ դեպքում չի կարող մեզ
տեղեկատվություն տրամադրել։
MarneuliFM · Դավիթ Չիկաձե - Մառնեուլիի քաղաքապետարանի
հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Տեղեկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք նաև Մառնեուլիի
քաղաքապետի պաշտոնակատար Ռոյին Դեկանոիձեի հետ։ Դեկանոիձեն մեզ նորից
ուղղեց դեպի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը։ Նա մեզ
ասաց, որ հանդիպման է քաղաքացիների հետ, և անջատեց
բջջային հեռախոսը։
MarneuliFM · Ռոյին Դեկանոիձե - Մառնեուլի քաղաքապետի
պաշտոնակատար
Քաղաքապետի պաշտոնակատար Ռոյին Դեկանոիձեի հետ զրույցից հետո
տեղեկությունը փորձեցինք ճշտել Մառնեուլիի քաղաքապետ Քենան Օմարովի
հետ։ Օմարովն արդեն չորրորդ տարին է չի պատասխանում ռադիոյի
զանգերին, հիմա էլ նույնպես։
Քաղաքապետին և քաղաքապետի պաշտոնակատարին ուղղված զանգերից հետո
քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը կապ է
հաստատել «Ռադիո Մառնեուլի» հետ և հաստատել տեղեկությունը, որ
Մառնեուլիի քաղաքապետն արձակուրդում է, ինչի պատճառով նրա
պարտականությունները կատարում է քաղաքապետի առաջին տեղակալ Ռոյին
Դեկանոիձեն։
Թե ինչ պատճառով և ինչ ժամկետով է Մառնեուլիի քաղաքապետը մեկնել
արձակուրդ, հայտնի չէ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան