2024 թվականին շինարարության թույլտվությունների ամենամեծ թիվը տրվել է Քվեմո Քարթլիում

Ամբողջ Վրաստանում, շրջանների շարքում, շինարարության թույլտվությունների ամենամեծ թիվը տրվել է Քվեմո Քարթլիում:

2024 թվականին Վրաստանում տրվել է ընդհանուր առմամբ 12,080 շինարարության թույլտվություն՝ 1,267 Քվեմո Քարթլիում, 985 Մցխեթա-Մթիանեթիում, 968 Կախեթիում, 823 Աջարիայում, 777 Իմերեթիում, 530 Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 499 Շիդա Քարթլիում, 398 Սամցխե-Ջավախեթիում, 170 Գուրիայում և 65 Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում:

Հարկ է նշել, որ շինարարության թույլտվությունների մեծ մասը

տարեկան տրվում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում: 2024 թվականին Թբիլիսիում տրվել է 5,648 շինարարության թույլտվություն:

Քվեմո Քարթլիում տրված 1267 շինարարական թույլտվություններից 907-ը բնակելի շենքերի կառուցման համար էին։

Քվեմո Քարթլիի մունիցիպալիտետներից ամենամեծ թվով շինարարական թույլտվություններ տրվել են Մառնեուլիում։ 2024 թվականին Մառնեուլիում տրվել է ընդհանուր առմամբ 405 շինարարական թույլտվություն, Գարդաբանիում՝ 392, Ռուսթավիում՝ 275, Թեթրիծկարոյում՝ 101, Բոլնիսիում՝ 58, իսկ Դմանիսիի և Ծալկայի մունիցիպալիտետներում՝ 18-ական թույլտվություն։

Նշենք, որ Վրաստանի մունիցիպալիտետներից ամենամեծ թվով շինարարական թույլտվություններ՝ 802, տրվել են Մցխեթայում, որին հաջորդում են Բաթումի քաղաքը՝ 461 թույլտվությամբ, և Մառնեուլին՝ 405 շինարարական թույլտվություններով։

Ռադիո «Մարնեուլի»
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები