Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի և
Հուջաբիի եպիսկոպոս, Նորին Գերազանցություն Գիորգի Ջամդելիանիի
հայտարարության հիման վրա։
Դատախազության հայտարարության համաձայն՝ հետաքննությունը սկսվել է
Քրեական օրենսգրքի 18,108-րդ հոդվածով, որը վերաբերում է կանխամտածված
սպանության նախապատրաստմանը։
«
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մառնեուլիի
և Հուջաբիի եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանիի կողմից տարբեր
լրատվամիջոցներով տարածված հայտարարության հիման վրա, որում նա խոսում
է իր կանխամտածված սպանության փաստի մասին։
Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի
18,108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն)։
Հետաքննության շրջանակներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քննչական և
դատավարական գործողությունները»։ - ասվում է դատախազության
հայտարարության մեջ
Այսօր՝ հունիսի 8-ին, եպիսկոպոս Գիորգի Ջամդելիանին պատարագի ժամանակ
հայտարարել է, որ Վրաստանի կառավարության անդամներից մեկը պլանավորում
էր սպանել իրեն: Եպիսկոպոսի խոսքով՝ պաշտոնյայի հետ աշխատել է
միանձնուհի, որին հանձնարարվել էր թունավորել եպիսկոպոսին:
Մառնեուլիի և Հուջաբիի եպիսկոպոսը չի նշում բարձրաստիճան պաշտոնյայի
անունը, բայց բացատրում է, որ նա արդեն ենթարկվել է ֆիզիկական
հարձակման, որից հետո փախել է Մառնեուլից՝ իր սեփական թիկնապահի
ուղեկցությամբ:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան