Մառնեուլիի քաղաքապետարանը հայտարարել է մրցույթ Մառնեուլիում գործող
8 մանկապարտեզների վերանորոգման համար անհրաժեշտ նախագծային և
ծախսային փաստաթղթերի պատրաստման համար:
Մրցութային առաջարկի համաձայն՝ Մառնեուլիի որոշ մանկապարտեզներ պետք է
կառուցեն նոր մանկապարտեզի շենք, կազմակերպեն խաղահրապարակներ,
կազմակերպեն հրդեհային անվտանգություն և այլն:
Մառնեուլիի քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթի համաձայն՝
Մառնեուլիում գտնվող մանկապարտեզները
վերանորոգման/վերակառուցման կարիք ունեն:
- 1. Մառնեուլի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ - պահանջվում է
ամբողջական վերականգնում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ
անվտանգության կանոնները և նոր մանկապարտեզի շենքի
կառուցումը:
- 2. Կապանախչի գյուղի մանկապարտեզ - պահանջվում է
ամբողջական վերականգնում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ
անվտանգության կանոնները և բակում խաղահրապարակների
կազմակերպումը:
- 3. Շահումյան գյուղի մանկապարտեզ - պահանջվում է
ամբողջական վերականգնում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ
անվտանգության կանոնները, առկա ցանկապատի վերականգնումը և բակում
խաղահրապարակների կազմակերպումը:
- 4. Շահումյան գյուղի նոր բնակավայրի մանկապարտեզ -
պահանջում է լիարժեք վերանորոգում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ
անվտանգության կանոնները և բակում խաղահրապարակների
կազմակերպում։
- 5. Խիխան գյուղի մանկապարտեզ - պահանջում է լիարժեք
վերանորոգում՝ հաշվի առնելով բոլոր անհրաժեշտ անվտանգության
կանոնները, բակում խաղահրապարակների կազմակերպում և կոյուղու հորի
կազմակերպում։
- 6. Կիզիլաջլո գյուղի մանկապարտեզ - պահանջում է
հրդեհային անվտանգության կանոնակարգերով նախատեսված
ենթակառուցվածքների նախագծում։
- 7. Սադախլո գյուղի մանկապարտեզ - հրդեհային անվտանգության
կանոնակարգերով պահանջվող ենթակառուցվածքների
նախագծում։
- 8. Դամիա գյուղի մանկապարտեզ - հրդեհային անվտանգության
կանոնակարգերով պահանջվող ենթակառուցվածքների
նախագծում։
Մառնեուլիի քաղաքապետարանը սեպտեմբերի 23-ին հայտարարել է մրցույթ
մանկապարտեզների վերանորոգման և հրդեհային անվտանգության
ենթակառուցվածքների կառուցման նախագծային ծախսերի հաշվառման
փաստաթղթերի ձեռքբերման համար։ Մրցույթին մասնակցել ցանկացող
ընկերությունները կարող են ներկայացնել մրցութային առաջարկներ
հոկտեմբերի 3-ից 6-ը։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան