Մառնեուլիում գրանցված է 101,962 ընտրող - ԿԸՀ

Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Մառնեուլիում գրանցված է 101,962 ընտրող, որոնցից 51,170-ը կանայք են, իսկ 50,783-ը՝ տղամարդիկ: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2024 թվականի ընդհանուր մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝ Մառնեուլի մունիցիպալիտետում բնակվում է ընդհանուր առմամբ 114,000 մարդ:

Վրաստանում գրանցված է 3,513,818 ընտրող: Նրանցից՝ 1,875,577-ը կանայք են, իսկ 1,638,241-ը՝

տղամարդիկ: Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված 2024 թվականի ընդհանուր մարդահամարի նախնական տվյալների համաձայն՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3,914,000 մարդ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Մառնեուլիում բացվել է 81 ընտրատեղամաս։ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նման, այս տարի ընտրությունները կանցկացվեն էլեկտրոնային եղանակով Մառնեուլիի 41 ընտրատեղամասերում, իսկ ավանդական ձևով՝ 40 ընտրատեղամասերում։

Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն երեք թեկնածուներ։ «Վրացական երազանք»-ի քաղաքապետի թեկնածուն Դաուր Իսմայիլովն է, «Լելո - ուժեղ Վրաստան» և «Գախարիա Վրաստանի համար» կուսակցությունների համատեղ քաղաքապետի թեկնածուն՝ Ասադ Ալիևը, իսկ «Մեր միասնական Վրաստան»-ի քաղաքապետի թեկնածուն՝ Ալի Բադիրովը։

"Ռադիո Մարնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google