Այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 83-ի

Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 83-ի։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել stopcov.ge –ն

Ներառյալ առողջացածների թիվը կազմում է 14
Կարանտինային ռեժիմում է 4641-ը
Ստացիոնար հսկողության տակ 239

Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի քաղաքապետարանները անցել են խիստ կարանտինային ռեժիմի: Որոշումը կայացրել է կառավարությունը այն բանից հետո, երբ նոր կորոնավիրուսը հաստատվել է մառնեուլցի կնոջ մոտ և նրա վարակի աղբյուրը չի բացահայտվել:
Քաղաքում մուտքի և ելքի հատուկ անցակետերը հսկվում են ներքին գործերի նախարարության կողմից։

27․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები