Թեթրիծղարոն կբացվի հունիսի 5-ի առավոտյան․Կառավարություն

 

Թեթրիծղարոյի մունիցիպալիտետը կբացվի վաղը ՝ հունիսի 5-ի առավոտյան։ Այս մասին տեղեկատվությունը կառավարությունից հաստատել են «Նեթգազեթին»։
Ըստ կառավարության ՝ Թեթրիծղարոն կբացվի վաղը առավոտյան ժամը 06։00-ից և կչեղարկվեն բոլոր սահմանափակումները։
Մինչ այս, վարչապետ Գիորգի Գախարիան նույնպես խոսել էր այս թեմայով և ասել , որ վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքեր չեն բացահայտվել, չնայած նրան, որ ավելի քան 449 անձ է թեստավորվել։
Կորոնավիրուսային վարակի միառժամանակյա 20 դեպքի պատճառով Թեթրիծղարոն փակվել է ապրիլի 26-ից մինչև հիմա։ Ապրիլի 26-ից սահմանափակված է մուտք ու ելքը փոքր բացառություններով։

04/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google