Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 180
ավտոբուս `8 մ երկարությամբ: Այդ մասին այսօր ՝ հունվարի 27-ին,
մայրաքաղաքի
կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա
Կալաձեն:
Նրա խոսքով ՝ քաղաքապետարանն արդեն գնել է 100 , 12 մետրանոց ավտոբուս
և սպասում են բերմանը: Ինչ վերաբերում է նոր ավտոբուսների գնմանը,
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, առաջիկայում մրցույթ կհայտարարվի 8
մետրանոց ավտոբուսների բերման համար:
«Դեղին ավտոբուսների փոխարինման ծրագիրն, ըստ էության, ավարտված է:
Մենք սպասում ենք 100 ավտոբուսների, որոնք մենք արդեն ձեռք ենք բերել
և շուտով կժամանեն: Սրանք BMC 12 մետրանոց ավտոբուսներ են: Դրանով
գոյություն ունեցող դեղին ավտոբուսները ամբողջությամբ կփոխարինվեն, և
դեղին ավտոբուսներից ոչ մեկը չի գործի մայրաքաղաքում: Գործելու են
ընդամենը 12 մետրանոց, 10 մետրանոց և 8 մետրանոց նոր
Մենք պետք է լրացուցիչ նոր ավտոբուսներ գնենք: Մենք պատրաստվում ենք
գնել 180, 8 մետրանոց ավտոբուսներ: Առաջիկայում կհայտարարվի գների
ուսումնասիրություն, այնուհետև մրցույթը», - ասել է Կախա Կալաձեն:
27․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան