Համերաշխության նամակ Մառնեուլիի և Բոլնիսիի բնակչությանը
Այս նամակը գրված է Վրաստանի հասարակ քաղաքացիների կողմից և մենք
բոլորին հորդորում ենք աջակցել ձեզ:
Առաջին հերթին հայցում ենք ձեր ներողամտությունը լրատվամիջոցներում և
սոցիալական ցանցերում հնչած վիրավորանքների համար, որոնք եղել են մեր
հասարակության մի մասի կողմից Բոլնիսիի և Մառնեուլիի
բնակչությանը։
Ուզում ենք իմանաք, որ մենք այդպես չենք մտածում։ Կգնահատվեք ինչպես
ընկերներ, ծանոթներ թե անծանոթներ, ինչպես Վրաստանի ամենակարևոր մաս,
և շնորհակալություն այն անգնահատելի աշխատանքի համար, որն անում եք
համընդհանուր բարեկեցության համար։ Մենք մի երկրի քաղաքացիներ ենք և
կարծում ենք որ սա ընդհանուր սոցիալական մարտահրավեր է։
Համաճարակի մեջ առանձնացվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ջրի
հասանելիությունը և օրավարձային աշխատանքից կախված մարդկանց
հուսահատությունը։ Գոյություն չունի Վրաստանի ադրբեջանախոս
բնակչության առանձին խնդիր, դա հավասարապես բոլորի խնդիրն է։
Ի սրտե հայտնում ենք մեր համերաշխությունը և ստեղծված ծանր
իրավիճակում մաղթում քաջություն։
27․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան
#Həmrəylik #სოლიდარობა