Կորոնավիրուսից մահացած 17-րդ հիվանդը 79-ամյա կին է, ով բուժվել է Մցխեթայի բժշկական կենտրոնում

 

Կորոնավիրուսից մահացած 17-րդ հիվանդը բուժվել է Մցխետայի բժշկական կենտրոնում: Ինչպես «Ինտերպրեսնյուս» -ին հայտնել են կենտրոնից, հանգուցյալը 79-ամյա կին է, ով ունեցել է կորոնավիրուսի հետ մեկտեղ այլ հիվանդություններ ևս։
«Նա մահացավ երկարատև հիվանդությունից հետո ՝ ուղեկցող բազմաթիվ շեղումներով»,- ասվում է կլինիկայում։
Հիշեցնենք, որ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1155 դեպք: Նրանցից 929-ը առողջացել են:
6489 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 337 մարդ հիվանդանոցում գտնվում է հսկողության տակ, իսկ Վրաստանի 41 քաղաքացի տեղափոխվել է արտասահմանից ՝ բուժման նպատակով։

30/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები