Մառնեուլիի քաղաքապետարանը երեք ամսվա ընթացքում ծախսել է 226 869 լարի աշակերտների տեղափոխման համար

Մառնեուլիի քաղաքապետարանի տեղական ինքնակառավարումը 2021

թվականին երեք ամսվա ընթացքում աշակերտների տեղափոխման համար վճարել է 226 869 լարի և 77 թեթրի:
Մառնեուլիի քաղաքապետարանը մրցույթ է ստորագրել ՍՊԸ «TimeService»-ի հետ: Ըստ մրցույթի, ընկերությունը պարտավոր է դպրոց բերել տարբեր գյուղերում ապրող աշակերտների և ավարտելուց հետո նրանց կրկին վերադարձնել գյուղ:
Ընկերության և Մարենուլիի քաղաքապետարանի միջև հանձնման ակտերից ստացված անդորրագիրը ցույց է տալիս, որ 2021 թվականի փետրվարի 10-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը ստացել է 59 224 լարի և 64 թեթրի աշակերտների տեղափոխման համար: Մարտի 1-ից մարտի 31-ը ընկերությունն աշխատել է 17 աշխատանքային օր և ուսանողների տեղափոխման համար ստացել է 76 858 լարի և 08 թեթրի , իսկ ապրիլին ընկերությունն քաղաքապետարանից ստացել է 90 787 լարի և 05 թեթրի:
«Հանրային դպրոցների փոխադրման ծրագրում» ընդգրկված են Մառնեուլիի քաղաքապետարանի 19 դպրոց եւ 2695 աշակերտ:
Ծրագիրը քաղաքապետարանում մեկնարկել է անցյալ տարի, բայց համաճարակի պատճառով ծառայությունը տևեց մոտ երկու ամիս:
Ահա այն դպրոցների ցանկը, որոնց սպասարկում է տրանսպորտը ՝



• Շուլավերի №1 հանրակրթական դպրոց
• Կասումլոյի հանրային դպրոց
• Թամարիս գյուղի №1 հանրակրթական դպրոց
• Ազիզքենդի հանրային դպրոց
• Արափլոյի հանրային դպրոց
• Աղմամեդլոյի հանրային դպրոց
• Թազակենդի №1 հանրային դպրոց
• Սաբիրկենդի №1 հանրային դպրոց
• Սադախլոյի №2 հանրային դպրոց
• Սադախլոյի №1 հանրակրթական դպրոց
• Թազակենդի №2 հանրակրթական դպրոց
• Շուլավերիի №2 հանրային դպրոց
• Ծերեթելիի հանրային դպրոց
• Կիրաչմուղանլոյի հանրային դպրոց
• Մարադիսիի հանրային դպրոց
• Կիզիլաջլոյի №1 հանրային դպրոց
• Կապանախչիի հանրային դպրոց
• Կուլարի գյուղի հանրային դպրոց

08․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები