Հունիսի 14-15-ը Մառնեուլիում կանայք կկարողանան անվճար կրծքագեղձի քաղցկեղի զննում անցկացնել
Այսօր ՝ հունիսի 14-ին, Մառնեուլի «Ջեո Հոսպիտալ»-ի ծննդատան և ամբուլատոր կենտրոնի բակում քաղաքացիները կարող են անցնել կրծքագեղձի քաղցկեղի ծրագրով նախատեսված հետազոտություններ: «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում Վրաստանի ազգային սկրինինգի կենտրոնի տնօրեն Էթեր Կիգուրաձեն ասել է, որ բնակչությանը կտրամադրվեն քաղցկեղի սկրինինգային ծրագրով մատուցվող ծառայություններ:
«Այս հետազոտությունները ներառում են մամոգրաֆիա, անհրաժեշտության դեպքում, ուլտրաձայնային, բիոպսիա, ցիտոլոգիական հետազոտություն: Ծրագրին կարող են մասնակցել 40-70 տարեկան կանայք: Այս տեսակի գործողություններն իրականացվում են մարդկանց աշխարհագրական հասանելիությունը պաշտպանելու, տան մոտ նման հետազոտություններ անցկացնելու, ապա պաթոլոգիա առկայության դեպքում ՝ վաղ փուլում հայտնաբերելու և հիվանդությունն ավելի հեշտ կառավարելի դարձնելու համար », - ասել է Էթեր Կիգուրաձե։


Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ»-ի ծննդատան և ամբուլատոր կենտրոնի ղեկավար Նինո Կոբերիձեն «Ռադիո Մառնեուլի»- ին ասել է, որ հետազոտությունները կշարունակվեն երկու օր `բժշկական կենտրոնի և ազգային զննումների կենտրոնի համագործակցությամբ:
«Այսօր և վաղը ՝ հունիսի 14-ին և 15-ին, մենք անվճար ստուգումներ կանցկացնենք նախաքաղցկեղային սկրինինգային հետազոտությունների համար: Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, քանի որ հետազոտությունները կատարվում են նախքան խնդրի բարդանալը»:
Նոնո Կոբերիձեի խոսքով ՝ գործողությունն ընթանում է անվտանգ միջավայրում, և պահպանվում են կորոնավիրուսի հետ կապված բոլոր առաջարկությունները:
Մառնեուլիի փոխքաղաքապետ Քենան Օմարովը դրական է գնահատել հիվանդության զննման ծրագրի շրջանակներում անվճար հետազոտությունների մեկնարկը և շնորհակալություն հայտնել բժշկական հաստատության ներկայացուցիչներին:

14․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები