Գախարիայի կուսակցությունը կունենա քաղաքապետի իր թեկնածուն

Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը

կառաջադրի մայրաքաղաքի քաղաքապետի սեփական թեկնածուին: Այդ մասին PalitraNews - ին տված հարցազրույցում հայտարարել է կուսակցության անդամ Նաթիա Մեզվրիշվիլին:
Ըստ նրա ՝ կուսակցությունը դաշինք կկազմի «Ազգային շարժման» հետ:
«Մենք ի սկզբանե որոշել ենք, որ չենք պատրաստվում բանակցել ընդդիմության կուսակցությունների հետ այդ հարցերի շուրջ: Մենք մեր թեկնածուները կունենանք Թբիլիսիում և տարածաշրջաններում: Անիմաստ քննարկումների համար կորցնելու ժամանակ չունենք, ուստի մենք արդեն գնացել ենք շրջաններ ՝ մինչ դեռ որոշ կողմեր զբաղված են բանակցություններով և քննարկումներով », - ասել է Նաթիա Մեզվրիշվիլին։

22․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
დაიცავი დისტანცია