Բրազիլիայում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 20 599 մարդ և մահացել է 1 086-ը

 

Վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում կորոնավիրուսից մահացել է 1 086 մարդ, իսկ մահացությունների ընդհանուր թիվը հասել է 25 598-ի:

Երկրում վերջին օրուգիշերվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ևս 20 599 մարդ, իսկ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 411 821-ի:

Հիշեցնենք, որ ըստ վարակվածների թվաքանակի ՝ Բրազիլիան աշխարհում երկրորդ տեղում է Միացյալ Նահանգներից հետո։

Տեղեկությունները հիմնված են Բրազիլիայի առողջապահության նախարարության տվյալների վրա։



28/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google