Երկօրյա նվազումից հետո ոսկին և արծաթը կրկին
թանկանում են։
Առկա տվյալների համաձայն՝ ոսկու մեկ ունցիայի գինը կրկին գերազանցել է
5 000 դոլարի շեմը։ GoldPrice-ի տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով ժամը
12:30-ին թանկարժեք մետալի մեկ ունցիայի արժեքը կազմել է 5 084 դոլար,
ինչը մեկ օրվա ընթացքում գնի 3.60%-ով աճ է ցույց տալիս։
Ինչ վերաբերում է արծաթին, այս պահին
մեկ ունցիայի արժեքը կազմում է
90.25 դոլար, ինչը մեկ օրվա կտրվածքով 8.43%-ով գնաճ է։
Ինչ վերաբերում է Վրաստանին, այստեղ ոսկու և արծաթի արժեքը պահպանվում
է կայուն մակարդակում։ Մասնավորապես՝
- 999 հարգի մեկ գրամ
ոսկու գինը կազմում է 450 լարի,
- 750 հարգի ոսկու մեկ
գրամը արժե 338 լարի,
- 585 հարգի ոսկու մեկ
գրամի գինը կազմում է 263 լարի։
Արծաթի դեպքում՝
- 999 հարգի մեկ գրամ
արծաթի գինը կազմում է 9.46 լարի,
- 800 հարգի մեկ գրամ
արծաթ կարելի է ձեռք բերել 7.57 լարիով