Այսօր շաբաթվա ամենածանր օրը՝ Կարմիր ուրբաթն է։
Կարմիր ուրբաթը կոչվում է նաև Մեծ ուրբաթ, դա Ավագ շաբաթվա ուրբաթ օրն
է, և քրիստոնեական եկեղեցին այն սահմանել է Հիսուս Քրիստոսի
խաչելության օրը նշելու համար։
Կարմիր ուրբաթը քրիստոնյաների համար ամենածանր օրն է, և սովորաբար այս
օրը Զատկի ձվերը կարմիր են ներկում։
Զատկի ներկված ձվերի մասին առաջին
գրավոր տեղեկությունը թվագրվում է X
դարով։
Մագաղաթյա ձեռագրում, որը պահպանվում է Հունաստանում՝ Թեսալոնիկեի մոտ
գտնվող Սուրբ Անաստասիայի վանքի գրադարանում, եկեղեցական
կանոնադրության վերջում նշված է, որ Զատկի պարտադիր աղոթքներից հետո
պետք է կարդացվի ձվի և պանրի օրհնության աղոթքը, որի ընթացքում
վանահայրը իր եղբայրներին բաժանում է խաշած ձվեր՝ ասելով․ «Քրիստոս
հարյավ ի մեռելոց»։
Իսկ «Նոմոկանոն Ֆոտիոսի» ձեռագրի համաձայն (XIII դար), վանահայրը
կարող էր պատժել այն վանականին, ով Զատկի օրը չէր ուտում կարմիր ձու և
դրանով անարգում էր ավանդույթը։