Սկսվել է Մառնեուլիի փողոցների աղտահանումը
Այսօր ՝ մարտի 25-ին սկսվել է Մառնեուլիի փողոցների աղտահանումը։
Քաղաքապետարանը ստացել է աղտահանող լուծույթը։ Աշխատանքներն
իրականացնում է քաղաքապետարանը։
Մառնեուլիի քաղաքապետարանի հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար
Մարիամ Խաչիձեն «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում ասել է , որ այս
փուլում նախատեսված է միայն քաղաքի փողոցների աղտահանում իրականացնել։
Աշխատանքները ամենայն հավանականությամբ կշարունակվեն նաև գյուղերում ,
բայց ժամկետները հայտնի չեն։
Աղտահանում կիրականացվի նաև այն փողոցում , որտեղ ապրում է
կորոնավիրուսով վարակված ընտանիքը։ Մառնեուլցի կնոջ մոտ մարտի 22-ին
հաստատվել է covid-19, իսկ մարտի 24-ին, նրա ընտանիքի 4 անդամը ստացել
է կորոնավիրուսի դրական պատասխանները։ Մինչ այժմ ընտանիքի բնակելի
փողոցը աղտահանող լուծույթով չի մշակվել։
«Ռադիո Մառնեուլին» չգիտի թե որքան լուծույթ է տրամադրել
քաղաքապետարանը և քանի փողոցի աղտահաման կհերիքի այն։
Մառնեուլիում կարանտինային երրորդ օրն է։ Մառնեուլիի և Բոլնիսի
մունիցիպալիտետներն անցել են խիստ կարանտինային ռեժիմի մարտի
23-ից։
Կառավարությունը որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մառնեուլցի
կնոջ մոտ հաստատվել է նոր կորոնավիորս և չի բացահայտվել վարակի
աղբյուրը։
25․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան