Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին ևս մեկ անգամ հորդորում է
բնակիչներին, մնալ տանը և հոգ տանել միմյան առողջության
մասին։
«Մնացեք տանը, խնդրում եմ։ Հիմա ամենարդյունավետ միջոցը տանը մնալն
է»։ Մառնեուլիի քաղաքապետն ասել է , որ ստեղծված իրավիճակից ելնելով ,
ակտիվորեն ընթանում է բնակցության ստուգումը կորոնվիրուսի
ախտանշանների համար։
«Գիտեք , որ բժիշկներն անցել են կորոնավիուսի թեստավորում և
պատասխանները բացասական են եղել։ Ինչպես նաև կորոնվիրուս չի հաստատվել
9 օրական երեխայի մոտ , որին Մառնեուլիից տեղափոխել էին Թբիլիսի։
Այսօր ժամը 13։00-ի դրությամբ 3000 մարդու այցելել են բժիշկներ,
ստուգել են և ոչ մեկի մոտ ջերմություն չի գրանցվել։ Երեկվա և այսօրվա
տվյալներով 38․000 մարդ ստուգվել է», - ասել է Զաուր Դարգալին։
Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսի մունիցիպալիտետները խիստ
կարանտինային ռեժիմի են անցել։ Կառավարությունն այս որոշումը կայացրել
է այն բանից հետո, երբ մառնեուլցի կնոջ մոտ կորոնվիրուս է հաստատվել և
չի բացահայտվել վարակի աղբյուրը։
Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում գործում են որոշակի
սահմանափակումներ։
• Սահմանափակվել է Մառնեուլի և Բոլնիսի մունիցիպալիտետների մուտքն ու
ելքը: Փակվել են բոլոր օբյեկտները։
•Հասանելի է միայն մթերային խանութներն ու դեղատները , ինչպես նաև այլ
ենթակառուցվածքային կարևոր օբյեկտներ։ Սահմանափակ է հասարակական
տրանսպորտի երթևեկությունը։
•Մունիցիպալիտետների ներսում սահմանափակվել է բնակիչների տեղաշարժը ,
բացառությամբ այն բանի, եթե բնակիչը գնում է տեղատուն, մթերային
խանութ կամ բժշկական օգնություն ստանալու։
•Բժիշկների կողմից հստակ սահմանված արձանագրության հիման վրա
Մառնեուլի և Բոլնիսի քաղաքացիները հնարավորություն կունենան
իրականացնել գյուղտնտեսական աշխատանքներ։
26․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան