«Մառնեուլիում շուրջ 25 կապ հաստատվել է» Զաուր Դարագլին կորոնավիրուսով հիվանդ մառնեուլցիների մասին

 


Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիայում այսօր ՝ ապրիլի 6-ին ևս մի կորոնավիրուսի դեպք է հաստատվել։ Ինչ վերաբերում է վարակվածի ունեցած կոնտաքտներին , այս թեմայով Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին խոսել է «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում և ասել, որ այս պահին ընթանում է կոնտակտների հաստատում։

«Այս պահին արդեն հաստատվել է 25 կոնտակտ և այժմ խիստ ինքնամեկուսացման մեջ են։ Այս գործընթացը ակտիվորեն շարունակվում է։ Կինը սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի հետ, վերջին անգամ վերադարձել է մարտի 13-ին»,- ասել է Զաուր Դարգալին։

Զաուր Դարգալիի տեղեկատվությամբ, կինը, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել մոտավորապես 10 օր եղել է ինքնամեկուսացման մեջ և լայնամաշտաբ շփում չի ունեցել։ Քաղաքապետը նշել է , որ Մառնեուլիում սկսվում է ջերմաչափման երկրորդ փուլը։

Հատկանշական է, որ «Ռադիո Մառնեուլին» բազմիցս փորձել է կապվել Զաուր Դարգալիի հետ, վարակված կնոջ մասին ավելին իմանալու համար, բայց Դարգալին չի պատասխանել, ինչի պատճառով էլ «Ռադիո Մառնեուլին» «Մաեստրո» հեռուստաընկերության եթերից է վերացրել նրա մեկնաբանությունը։
«Ռադիո Մառնեուլի» հետ զրույցում «Ջեո Հոսպիտալ» կլինիկայի տնօրեն Տատա Շենգելիան ասել է,որ ապրիլի 4-5-ը կլինիկա է տեղափոխվել վեց պացիենտ, կորոնավիրուսի ախտանիշներով։ Թեստի պատասխանները հայտնի են դարձել այսօր ՝ ապրիլի 6-ին։

Մառնեուլիի և Բոլնիսի համայնքները մարտի 23-ին անցել են խիստ կարանտինային ռեժիմի։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան։
Մարտի 31-ից երկրում գործում է պարետային ժամ։ Երեկոյան ժամը 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն արգեկված է քաղաքացիների տեղաշարժը։

06/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print
თეგები: covid-19