Կորոնավիրուսի դեմ պայքարի համար քաղաքապետարանի պահուստային ֆոնդից լրացուցիչ 200 000 լարի է հատկացվել

 


Կորոնավիրուսի կանխարգելման համար Մառնեուլիի քաղաքապետարանի պահուստային ֆոնդից լրացուցիչ 200 000 լարի է հատկացվել։ Այս մասին ապրիլի 6-ին կայացած ավագանու արտահերթ նիստում հայտարարել է քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Վուգար Մամեդովը և հարցը քննարկվել է:

«Պահուստային ֆոնդից կավելացնենք 200 000 լարի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացրել ենք 300 000 լարի։ Այս գումարը ՝ 200 000-ը նախատեսված էր Իմիրճալա գյուղի համար։ Ընդհանուր գումարը 750 000 լարի է։ Նախագծի փաստաթղթերի պատրաստման ընթացքում պարզվել է , որ գումարը ավելի մեծ է քան նախատեսվածը , մոտավորապես երեք միլիոն։ Այս ծանր իրավիճակի ավարտից հետո այս թեմայով կխոսենք կառավարության հետ»,- ասել է Վուգար Մամեդովը։

Վերոնշյալ հարցի վերաբերյալ պատգամավորները դրական որոշում են կայացրել։

Մարտի 26-ին Մառնեուլիի քաղաքապետարանը որոշում կայացրեց պահուստային ֆոնդի միջոցների օգտագործման վերաբերյալ և բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար հատկացրեց 100 000 լարի։ Վուգար Մամեդովի խոսքով, մինչ այժմ ծախսվել է 90 000 լարի։

Մարտի 23-ին Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց Մառնեուլիի և Բոլնիսի համայքների խիստ կարանտինային ռեժիմի անցնելու վերաբերյալ։ Արգելված է համայնքների մուտք ու ելքը։ Փակ են բոլոր տեսակի բիզնես օբյեկտները, բացառությամբ մթերային խանութնորի և դեղատների։

07/04/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print
თეგები: covid-19