«Մեզ համար նշանակություն չունի, թե ով կլինի վաղը վարչապետի պաշտոնում, մենք պահանջում ենք արտահերթ ընտրություններ»— Սուլեյմանովը Գախարիայի հրաժարականի մասին

Այսօր ՝ փետրվարի 18-ին, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական տվեց։


Որպես հրաժարականի պատճառ ՝ Գախարիան նշեց անհամաձայնությունը թիմի հետ, Նիկա Մելիայի գործով:
Վարչապետի հրաժարականից հետո ընդդիմադիր կուսակցությունները նախաձեռնել են երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը: «Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում նախկին խորհրդարանի պատգամավոր Ազեր Սուլեյմանովը արձագանքել է վարչապետի հրաժարականին:
«Մեզ համար նշանակություն չունի, թե ով կլինի վաղը վարչապետ: Ընդդիմության հիմնական պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Քանի որ ընդդիմության մյուս ուժերը չեն ցանկանում մասնակցել կեղծված խորհրդարանին: Պետությունը պարտավոր է անցկացնել ընտրություններ: Միայն այդ դեպքում մենք համաձայնության կգանք»։
Սուլեյմանովի խոսքով ՝ բնակչությունը երկրում նորություններ է պահանջում, նոր աշխատատեղեր, իսկ ներկայիս կառավարությունը պատրաստ չէ այս նորություններին:
«Պետությունում ոչ մի նորություն չկա: Վրաստանն օրեցօր վերադառնում է 90-ականներ: Սա նորություն չէ: Վրաստանի բնակչությունը ցանկանում է ազատվել հանցագործությունից, աշխատաատեղեր ունենալ: Պետությունն այսօր նախագիծ չունի»:
Ակնկալվում է, որ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու կառաջադրի վաղը ՝ փետրվարի 19-ին: Այդ մասին հայտարարել է կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն:
18․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print