Մառնեուլիի հանրակրթական դպրոցներում արձանագրվել է COVID-19- ի մի քանի դեպք

Մառնեուլի մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներում արձանագրվել է կորոնավիրուսի մի քանի դեպք:


Տեղեկատվությունը տրամադրվել է տեղական ռեսուրսկենտրոնի կողմից և նշվել է, որ ընթացիկ շաբաթվա ընթացքում Մառնեուլիի թիվ 5-րդ հանրային դպրոցում կորոնավիրուսի դեպք է գրանցվել (վարակվել է մեկ ուսուցիչ և մեկ աշակերտ): COVID-19 վարակի դեպքեր են արձանագրվել նաև Լեժբադինի հանրակրթական դպրոցում:
Ինչպես «Ռադիո Մառնեուլի»- ին ասել է 5-րդ հանրակրթական դպրոցի տնօրեն Լելա Խարշիլաձեն, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարի համար, և երկու դասարան անցել է հեռավար ուսուցման:
«Մենք երկու դասարան ենք տեղափոխել առցանց կրթության ՝ մեկ ուսուցչի ու մեկ այլ աշակերտի վարակվելու պատճառով: Դրանք 3-րդ-ի Ա և Դ դասարանններն են»։
Կետային սահմանափակումներ են գործում նաև Լեջբադինի դպրոցում, տնօրեն Դուրսուն Իսմայիլովի խոսքով կոորոնավիրուսի է հաստատվել մի ուսուցչի մոտ և ինքնամեկուսացել է ինչպես ուսուցիչը այդպես էլ մի քանի աշակերտ։
Հարկ է նշել, որ դպրոցները պարբերաբար ՝ երկու շաբաթը մեկ, ստուգվում են կորոնավիրուսի համար:

19․02․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print