Գործող կանոնակարգերի խախտման 1 385 դեպք

Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին

24 ժամվա ընթացքում, բացահայտվել է հանրապետության տարածքում ս գործող կանոնակարգերի խախտման 1 385 դեպք:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասով ոստիկանությունը տուգանել է 118 ֆիզիկական և 2 իրավաբանական անձանց:
Տուգանվածների թվում կան այն քաղաքացիները, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակումը երեկոյան 21-ից առավոտյան 5-ը:
Բացի այդ, վերջին 24 ժամվա ընթացքում վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն `դիմակ կրելու կանոնը խախտելու համար 1116 անձ տուգանվել է, մինչդեռ դիմակ կրելու կանոնը պարբերաբար խախտելու 149 դեպք է բացահայտվել։
ՆԳ նախարարությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:
Դիմակ կրելու կանոնների խախտումը կհանգեցնի վարչական պատասխանատվության և տուգանքի `20 լարի գումարի չափով` Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն, իսկ դիմակ կրելու կանոնների պարբերաբար խախտումը պատժվում է 40 լարի տուգանք `համաձայն քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի:
Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար `2000 լարի, իսկ իրավաբանական անձի համար` 10,000 լարի `քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքները ենթադրում են քրեական պատասխանատվություն:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում Վրաստանի օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին:

12․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები