Վրաստանում իսկապես երրորդ ալիքը սկսվել է․Գամկրելիձե

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան

Գամկրելիձեի խոսքով ՝ Վրաստանում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը:
Այդ մասին Ամիրան Գամկրելիձեն հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում կայացած ճեպազրույցում:
«Աշխարհում, Եվրոպայում և մեզ մոտ համաճարակային իրավիճակը հետզհետե վատանում է: Ինչպես գիտեք, շատ երկրներում սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Փաստորեն, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը սկսվել է նաև մեզ մոտ, », - ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Տեղեկատվության համար ՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում արձանագրվել է վարակի 288.755 դեպք:

12․04․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google