Արդյո՞ք կդադարեցվի ուսուցման գործընթացը դպրոցներում

«Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ չունենք»,

- ասել է Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նա ասաց, որ չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին, ակնկալիք չկա, որ դպրոցները կփակվի:
«Այս փուլում մենք սահմանափակումների վերաբերյալ նախաձեռնություններ չունենք: Հետևաբար, մենք տեղում կքննարկենք, թե որն է լինելու հաջորդ իրադարձությունը: Դպրոցի փակման հետ կապված մենք ոչ մի ակնկալիք չունենք, քանի որ կրթության նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հիվանդությունների վերահսկման կենտրոնի հետ և վերահսկողություն է իրականացվում, իսկ դասարաններն ու դպրոցները փակվում են»,- ասել է Եկատերինա Տիկարաձեն:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
19.10.2021

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები