Մառնեուլիում սոխի գինը նվազել է

Սոխի գինը վերջին օրերին զգալիորեն նվազել է։



Թբիլիսիի խանութներում գինը տատանվում էր 6-8 լարիի սահմաններում։ Մառնեուլիի շուկայում հին սոխի գինը 5 լարի էր։

Այսօրվա դրությամբ Մառնեուլիի շուկայում սոխի գինը 2,5 լարիից 3 լարի է։
Բանջարեղեն վաճառողները պատմում են, որ սոխը վաճառում էին հինգ լարիով։ Նոր սոխի հայտնվելուն պես այս բանջարեղենն էլ է  էժանացել։

«Նոր սոխ է եկել՝ գինը 2 լարի։ Հին սոխն արժե 3 լարի։ Նոր սոխը  գնում ենք 1,5 լարիով,  2,5  լարիով  հին  սոխը։ Ադրբեջանից նոր սոխ է եկել»,- ասում է վաճառողը։

«Թարմ սոխը էժան է։ Հին սոխը վաճառում ենք 4 լարիով»,- մեզ  ասել  է մեկ այլ վաճառող։

Պտուղ-բանջարեղեն արտահանողների ասոցիացիայի նախագահ Վախթանգ Բեժիտաշվիլին «Business Press News»-ին ասել է, որ թանկացման պատճառը տեղական ոչ պատշաճ զարգացած արտադրությունն է։ Նրա խոսքով, «ի տարբերություն մեզ, այլ երկրներ ունեն պարենային անվտանգության ռազմավարություն»։

Երկիրը բերել է ընդամենը 5,5 հազար տոննա սոխ, ինչը 2006 թվականից ի վեր ամենափոքրն է (ըստ վիճակագրության)։ Սոխի ամենամեծ ծավալը Վրաստան է եկել 2010 թվականին՝ 19 հազար տոննա։ Այդ ժամանակից ի վեր արտադրությունն իրականում ամեն տարի նվազում է:

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google