Լոս Անջելեսի անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի
Լոս Անջելեսի անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին տեղեկատվություն են տարածում տեղի պաշտոնյաները։

Ըստ դատաբժշկական փորձաքննության բաժանմունքի՝ մահացածների ինքնությունը պարզելու գործընթացը դեռ շարունակվում է և կարող է տևել մի քանի շաբաթ։ Միաժամանակ տեղեկացվում են նաև մահացածի ընտանիքի անդամները։

Այնուամենայնիվ, ըստ շրջանի շերիֆի, դեռևս անվտանգ չէ մուտք գործել խիստ տուժած տարածքներ, ուստի ակնկալվում է, որ զոհերի թիվը կավելանա:

Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնել
է, որ ձերբակալել է մի տղամարդու, ով կասկածվում է քաղաքի թաղամասերից մեկում կրակ վառելու մեջ։

Այս շաբաթ Լոս Անջելեսի շրջանում հրդեհ է բռնկվել և ուժեղ քամու պատճառով արագ տարածվել է մեծ տարածքի վրա։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები